Կյանքից անժամանակ հեռացել է գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գայանե Ամբարդարյանը

Գայանե Հենրիկի Ամբարդարյանը ծնվել էր 1959 թվականի հոկտեմբերի 16-ին:
1998-2016 թթ. ղեկավարել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի /այժմ Մ. Նալբանյանի անվան Շիրակի պետական համալսարան/ ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը:
Կյանքով ու եռանդով լի, միշտ շարժման մեջ, միշտ նախաձեռնող Գայանե Ամբարդարյանը լավ մարդ էր, լավ ղեկավար և գիտության նվիրյալ: Գրեթե հարյուր գիտական հոդվածներ, մենագրություններ և ձեռնակներ է հեղինակել: Հիմա, ցավի ու կորստի այս պահին, նրա ընտանիքին ու բոլորիս համբերություն ենք կամենում, քանզի համակերպումը դժվար է: