«Լեզուն առանց սահմանների» միջազգային մրցույթ

Լեզվի և տեղեկատվական մշակույթի զարգացման «Родное слово» գիտակրթական միութունը կազմակերպում է «Լեզուն առանց սահմանների» միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել է ԱՊՀ երկրների կրթական հաստատությունների ռուսաց լեզվի դասավանդողները։ Մրցույթի նպատակն է բացահայտել և օժանդակել արտասահմանում դասավանդման ժամանակակից մեթոդներին տիրապետող տաղանդավոր ուսուցիչներին և դասախոսներին, ովքեր նաև խթանում են աշակերտներին սովորելու ռուսերեն։ Մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել շարադրություն հետևյալ թեմաներով՝

  • Դաստիարակ՝ ես և իմ մասնագիտությունը,
  • Ամենակարևորը, որ ուզում եմ սովորեցնել երեխաներին,
  • Ես կարող եմ ավելի լավ դարձնել իմ դպրոցը,
  • Իմ մասնագիտությունը տարրական դասարանների ուսուցիչն է,
  • Ժամանակակից ուսուցչի դիմանկարը,
  • Դպրոցում ռուսերենի ուսուցման սեփական հայեցակարգը,
  • Մասնագիտական հաջողության գաղտնիքները,
  • Իմ նորարարական տեխնոլոգիաներն ուսումնական գործընթացում,
  • Ուսուցման ընթացքում թվային տեխնոլոգիաների կիրառումը։

Մասնակցության պահանջները՝ https://www.xn——8kcclkldmm4b8a0fuc0c.xn--p1acf/

Մրցույթն անցկացվում է երկու փուլով առցանց՝

  • 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 9-ը ԱՊՀ պետությունների բոլոր մասնակից կրթական հաստատություններից հայտերի ընդունում,
  • 2020 թ.-ի դեկտեմբերի 9-ից 15-ը իրականացվելու է մասնակիցների հայտերի փորձագիտական գնահատումն ու երկրորդ փուլի մասնակիցների ընտրությունը։
  • Եզրափակիչ կամ II փուլ- 2020թ-ի դեկտեմբերի 15-ից 25-ը մրցույթի հաղթողների ընտրություն։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն (shsu.science@gmail.com):

Информационно письмо

ПОЛОЖЕНИЕ