«Ռուսերենը, որպես օտար լեզու» խորագրով միջազգային մրցույթ

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի  1-ը կազմակերպում է «Ռուսերենը,  որպես օտար լեզու» խորագրով միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել  ռուսաց լեզվի և նրա դասավանդման պրակտիկա ունեցող օտարերկրյա ուսուցիչներ և դասախոսներ։ Մրցույթն անցկացվում է հեղինակներին աջակցելու, նրանց ստեղծագործությունների հրապարակման միջոցով՝ ռուսաց լեզուն, որպես օտար լեզու ուսուցանելու ոլորտում նորարար գաղափարներ, պրակտիկա բացահայտելու, ինչպես նաև, այդ նյութերը տպագրելով և էլեկտրոնային ձևով «Ռուսական որպես օտարերկրյա» հարթակում ներկայացնելով, միաժամանակ խթանելով կրթութական և գիտական ​​շրջանակներում հրատարակությունները։

Մրցանակի անվանակարգերն են՝

  • լագագույն ռուսաց լեզվի օտարերկյա դասագիրք,
  • լավագույն մուլտիմեդիա հրատարակություն,
  • լավագույն առցանց դաս։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև 2021 թ.-ի  մարտի 15-ը  գրանցվել հետևյալ հղումով https://ros-edu.ru/sign-in ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

Положение о конкурсе РКИ