Երկօրյա հանրապետական գիտաժողով՝ նվիրված Շիրակի մայր բուհի հիմնադրման 85-ամյակին

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝
ՆՎԻՐՎԱԾ ՇՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ
ՆՈՅՄԲԵՐԻ 8-9, 2019Թ.
ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019թ. նոյեմբերի 8-9-ը Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել ոլորտի 215 մասնագետներ ՀՀ մի շարք համալսարաններից, որոնցից 146-ը առկա մասնակցությամբ, 69-ը՝ հեռակա:
Նոյեմբերի 8-ին գիտաժողովի աշխատանքները կազմակերպվեցին լիագումար նիստում և 7 բաժանմունքներում.

  1. Կիրառական մաթեմատիկա, մեխանիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա
  2. Բնագիտաաշխարհագրական գիտություններ և զբոսաշրջություն
  3. Հայոց լեզու, գրականություն և արվեստ
  4. Ռուսաց լեզու և գրականություն
  5. Անգլերեն լեզու և գրականություն
  6. Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  7. Մանկավարժություն, հոգեբանություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտ

Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, գիտաժաողովի կազմհանձնաժողովի նախագահի տեղակալներ Ա. Սարգսյանը, Ս. Սարգսյանը, Շիրակի մարզի մարզպետ Տ. Պետրոսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Հ. Սուլթանյանը: Զեկուցմամբ հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանը և բան․ գիտ․ դոկտոր Գ. Խաչիկյանը: Ճաշի ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժանմունքներում, որտեղ ծրագրին համապատասխան զեկուցումներով հանդես եկան ոլորտի մասնագետները: Գիտաժողովի աշխատանքներից հետո հյուրերի համար կազմակերպվեց էքսկուրսիա, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող արժեքներին:
Նոյեմբերի 9-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 6 բաժանմունքներում.

  1. Կիրառական մաթեմատիկա, մեխանիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա
  2. Բնագիտաաշխարհագրական գիտություններ և զբոսաշրջություն
  3. Հայոց լեզու, գրականություն և արվեստ
  4. Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  5. Տնտեսագիտություն և կառավարում
  6. Մանկավարժություն, հոգեբանություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտ

Աշխատանքների ավարտից հետո գիտաժողովի արդյունքներն ամփոփվեցին համանախագահների կողմից, ովքեր հաստատեցին, որ բաժանմունքներում գիտաժողովն անցել է բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ:
Գիտաժողովի կազմակերպման հարցերում աջակցություն են ցուցաբերել նաև ուսանողները::
Ներկայացված գիտական այն հոդվածները, որոնք գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն ՇՊՀ Գիտական տեղեկագրի 2019թ. 2-րդ համարում, որը նվիրված կլինի ՇՊՀ հիմնադրման 85-ամյակին:

Գիտաժողովի ամբողջական ֆոտոշարքը

Գիտաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ