ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

Շիրակի պետական համալսարանի հարգելի դասախոսներ, աշխատակիցներ եւ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ:

Այժմ առանց անդրադառնալու համալսարանի անցյալին եւ դրանում տեղ գտած խնդիրներին ու դժվարություններին, որոնց մասին բազմիցս արտահայտվել եմ, ակնկալում եմ, որ համալսարանը առաջիկա մի քանի տարիներին կկարողանա բեկել իր ճանապարհը զարգացման եւ բարգավաճման ուղղությամբ, հաղթահարել եղած տեխնիկական, կառավարման եւ բարեվարքության խնդիրները, վերածվել տարածաշրջանի խոշոր կրթական եւ գիտական կենտրոնի, դառնալ առաջընթացի դրոշակակիր: Հավաստիացնում եմ, որ դա դժվար գործ է: Դա պահանջում է համալսարանի աշխատակազմի եւ սովորողների, գործընկերների, հոգաբարձուների եւ նախարարության համատեղ, հետեւողական եւ նվիրական ջանքը: Ես համոզված եմ, որ առանց ջանքերի բարեխիղճ, հաշվենկատ եւ խելացի համադրման անհնար է լինելու կառուցել մեր հույսերի համալսարանը Շիրակի կենտրոնում:

Այսով բոլոր ուսանողներին, դասախողներին եւ աշխատակիցներին նվիրական աշխատանքի կոչ եմ անում եւ հավաստիացնում եմ, որ ես ինքս ջանք չեմ խնայելու Շիրակի պետական համալսարանի զարգացման եւ հզորացման համար: Շնորհավորում եմ կրկին:

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Լեւոն Բարսեղյան