Ակադեմիական ազնվություն և բուհական ինքնավարություն. քննարկում ՇՊՀ-ում

Հարգելի ուսանողնե՛ր, երիտասարդ դասախոսնե՛ր, գործընկերնե՛ր,
սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ակադեմիական ազնվության և ինքնավարություն» խորագրով դասընթացին, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին ժամը 12:00-15:00-ին Շիրակի պետական համալսարանի Կարմիր սենյակում:

Դասընթացը վարելու են Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Քրիստինա Ծատուրյանը և Միշա Թադևոսյանը:

Հանդիպման ընթացքում ինտերակտիվ և մասնակցային ժամանակակից կրթական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ մասնակիցները հնարավորությունկունենան ծանոթանալու և քննարկելու՝
—  Ինչպե՞ս և ինչու՞ է անհրաժեշտ ակադեմիական ազնվություն և բուհական ինքնավարություն
— Ակադեմիական ազնվության և անազնվության շրջանակը, պրակտիկաները
— Բուհական ինքնավարության բաղադրիչները և առանձնահատկությունները

Հանդիպմանը մասնակցելու համար  գրանցվել ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնում կամ զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ +37491710431: