«Գիտական գրագիտություն և բարեվարքություն» խորագրով դասընթացների շարք Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ

Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է «Գիտական գրագիտություն և բարեվարքություն» խորագրով դասընթացների շարք, որի ընթացքում կներկայացվի գիտական հետազոտության թեմա ընտրելուց, վարկած ձևավորելուց մինչև ստացված արդյունքները հրապարակելու գործընթացը, ինչպես նաև այդ ամենը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ հմտությունները: Դասընթացներն ունեն տեսական և գործնական բաղադրիչներ:

Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես ասպիրանտներն ու հայցորդները, այնպես էլ դասախոսներն ու գիտաշխատողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս/թ նոյեմբերի 20-ը գրանցվել http://bit.ly/2NDNKnP հղմամբ և համառոտ կենսագրական (CV) ուղարկել info@bok.am էլեկտրոնային հասցեին: Տեղերը սահմանափակ են:

Դասընթացներն անցկացվելու են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գրադարանում նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 14-ը:

Դասընթացները կազմակերպվում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հանրային քաղաքականության ինստիտուտի աջակցությամբ:

Մանրամասն