«Բանտային կրթություն. հանրային ընկալումներ և կարծրատիպեր». քննարկում

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում (ք. Գյումրի, Շահումյան 69) Բանտային կրթության միջազգային օրվան (հոկտեմբերի 13-ի) ընդառաջ, տեղի կունենա «Բանտային կրթություն. հանրային ընկալումներ և կարծրատիպեր» թեմայով հանրային կլոր սեղան քննարկում:

Քրեակատարողական հիմնարկներում կրթության առկա իրավիճակի, հիմնախնդիրների, ազատազրկված անձանց կրթության հանրային ընկալումների վերաբերյալ փորձագիտական քննարկման բանախոսներն են՝

Գայանե Հովակիմյան՝ Բանտային կրթության միջազգային ցանցի (PEN) հիմնադիր անդամ,

Գևորգ Սիմոնյան, Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ,

Վահե Հարությունյան՝ ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ,

Էմիլ Մարգարյան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ,

Միշա Խուդավերդյան` ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ,

Զառա Հովհաննիսյան՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ,

Դավիթ Թումասյան՝ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Միշա Թադևոսյան՝ «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի համակարգող,

Ամալյա Պապյան՝ թեման լուսաբանած լրագրող:

Մանրամասներ