Համալսարանականները մասնակցեցին «ԴիջիԹեք Էքսպո-2019»-ին

Հոկտեմբերի 8-ին Շիրակի պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները Երևանում մասնակցեցին «ԴիջիԹեք Էքսպո-2019» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ծանոթացան մի շարք կազմակերպությունների հնարավորություններին ու առաջարկներին։ Ուսանողներին ուղեկցում էին ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանը, ֆակուլտետի դեկան Բ. Պողոսյանը, ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Է. Զարգարյանը։ Միջոցառումն ուղղված էր ուսանողների կարիերայի ուղղորդմանն ու համալսարան-աշխատաշուկա կապի ամրապնդմանը։

Հետաքրքիր օրն ամփոփվեց արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարան այցելությամբ։