Համալսարան-գործատու համագործակցության նոր հնարավորություն

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին ‘‘Digital Pomegranate’’ ընկերության ներկայացուցիչները՝ հիմնադիր Թոդ Ֆաբաքերի գլխավորությամբ և ‘‘Brain Fors’’ ընկերության հիմնադիր-տնօրեն Գուրգեն Ղարիբյանը:

Հյուրերը շրջեցին համալսարանում, ծանոթացան բուհի նյութատեխնիկական հնարավորություններին, եղան լսարաններում:

Համալսարանի ղեկավարության և ներկայացուցիչների հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղություններն ու դրանց զարգացման առաջիկա քայլերը:

Քննարկմանը ուրվագծվեցին Գյումրին տեխնոքաղաք դարձնելու, հմուտ մասնագետներ ունենալու և համատեղ կրթական ծրագրեր իրականացելու որոշ գաղափարներ:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա համագործակցության հարցերի շուրջ: