«Ատելության խոսքի և խոսքի ազատության նուրբ սահմանը» թեմայով քննարկում ՇՊՀ-ում

Սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։30-ին, Շիրակի պետական համալսարանում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում՝ «Ատելության խոսքի և խոսքի ազատության նուրբ սահմանը» թեմայով։

Բանախոսներն են՝

Լևոն Բարսեղյան՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար

Բանախոսների ցանկը կհամալրվի։

Հայաստանում ատելության խոսքի ու բռնության կոչերն ավելի ու ավելի լայն տարածում են ստանում՝ խթանելով անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը թե սոցիալական ցանցերում, թե դրանից դուրս: Այս առումով ոլորտում բացակայում են հստակ օրենսդրական կարգավորումները։ Ազգային ժողովում աշխատանքներ են տարվում ատելության խոսքի տարածման, բռնության կոչերի պատասխանատվության քրեականացման ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։