ՇՊՀ-ում վարպետության դաս անցկացրեց Ռուբեն Մխիթարյանը

Շիրակի պետական համալսարանում այսօր վարպետության դաս անցկացրեց 22 տարվա հեռուստատեսային մենեջմենթի փորձառություն ունեցող, Արմենիա TV-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Ինչպե՞ս հաջողել մեդիա դաշտում և ինչպե՞ս ստեղծել բարձր վարկանիշ գրանցող հեռուստատեսային արտադրանք, այս հարցերին պատասխանելու համար Մխիթարյանն ընտրել էր «ո՞վ է ստեղծում, ի՞նչ է ստեղծում, ո՞ւմ համար է ստեղծում»  բանաձևը, որի պատասխաններն էլ դարձան դասախոսության առանցքային կետերը:

Մեդիաոլորտում փորձառու մասնագետը ներկայացրեց նաև հեռուստատեսային բիզնեսի ժամանակակից տենդեցները, համացանցում լայն լսարան գրավելու մեթոդներն ու գործիքակազմը:

Գյումրեցի երիտասարդի հաջողության պատմությունը ներկայացնելով՝ Ռուբեն Մխիթարյանը հորդորեց ուսանողներին գնալ նպատակների հետևից և երբեք չընկրկել: