«Ծնողներին սոցիալական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն. փորձ, խնդիրներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական գիտաժողով

Բելառուսի պետական մանկավարժական համալսարանը 2019թ-ի նոյեմբերի 5-ին անցկացնում է «Ծնողներին սոցիալական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն. փորձ, խնդիրներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական գիտաժողով: Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է ացկացնել միջազգային սեմինար «Ծնողների աջակցության համար սոցիալական, հոգեբանական, մանկավարժական և բժշկական ոլորտներում մասնագետների փոխազդեցությունը» թեմայով: Գիտաժողովի աշխատանքային լեզուն է ռուսերենը, բելառուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին  կարող են մասնակցել գիտնականներ, մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աջակցության մասնագետներ:

Գիտաժողովի մասնակցության ձևերն են՝

  • Լիագումար նիստին զեկույցի ներկայացում,
  • Բաժիններում զեկույցի ներկայացում,
  • Հեռակա մասնակցությամբ հոդվածի ներկայացում:

Գիտաժողովի արդյունքում պլանավորվում է  հրատարակել գիտաժողովի էլեկտրոնային նյութերի ժողովածու: Հայտերը  և հոդվածները ընդունվում են  մինչև 2019թ-ի հոկտեմբերի 20-ը:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ