Տարեկան գիտաժողով Հայ-Ռուսական համալսարանում

2019թ. դեկտեմբերի 2-6-ը Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա 14-րդ Տարեկան գիտաժողովը: Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝

  • Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝ մաթեմատիկա,  ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ,  ֆիզիկատեխնիկական գիտություններ,  կենսաբանական և քիմիական գիտություններ:
  • Սոցիո-հումանիտար գիտություններ՝ փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ,  տնտեսական գիտություններ,  իրավաբանական գիտություններ, բանասիրական և լեզվաբանական գիտություններ, հոգեբանություն,  արևելագիտություն:

Գիտաժողովն անցկացվում է անգլերեն, ռուսերեն և հայերեն: Գիտաժողովին թույլատրվում է միայն առկա մասնակցություն (զեկույց, քննարկումներին մասնակցություն):

Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. նոյեմբերի 10-ը    ՀՌՀ-ի պաշտոնական կայքի (www.rau.am ) հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը (http://science.rau.am/rus/536/3497 ):

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Հոդվածների ներկայացման կարգը

Տեղեկատվական թերթիկ