ՇՊՀ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի ուսանողների գործնական աշխատանքները

Շիրակի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի ուսանողները դասախոս Շ. Ալեքսանյանի և Ն. Գրիգորյանի նախաձեռնությամբ տարեվերջին համադրելով տեսական գիտելիքները գործնական աշխատանքներ են իրականացրել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում և Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում: Տարրական դասարաններում տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա և հատուկ մանկավարժություն առարկաների շրջանակներում ուսանողները սաներին օրիգամիներ պատրաստելու հնարքներն են սովորեցրել: Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի սաները ուսանողների օգնությամբ ուտելիքների և անձեռոցիկով ամանորյա ձևավորումներ են պատրաստել: Տիրամայր Հայաստանի Նադին Բասմաջյան ցերեկային խնամքի կենտրոն այցելության ընթացքում էլ ուսանողները ծանոթացել են շահառուների խնդիրներին, նրանց հետ տարվող աշխատանքներին, նաև իրենց պատրաստած ակնոցամաներն են նվիրել տարեցներին: