Ոսկրածուծի դոնորագրման նախաձեռնություն ՇՊՀ-ում

Այսօր ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով Շիրակի պետական համալսարանում էին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները: Հիմնադրամի գործունեության պատմությանը ծանոթանալուց հետո մեկնարկեց ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան: Համալսարանի 54 ուսանող և աշխատակից դոնորագրվեց՝ գիտակցելով նախաձեռնությանը կարևորությունը և այն փաստը, որ յուրաքանչյուրը կարող է մի կյանք փրկել: Նշենք, որ աշխարհում ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա, արյան այլ չարորակ հիվանդություններ և նրանք համատեղելի դոնորի կարիք ունեն: Հիվանդներից միայն 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած հիվանդների հույսը ցողունային բջիջների ոչ ազգակից, կամավոր դոնորներն են: