Բաց դաս ՇՊՀ-ում՝ «Մանկավարժություն» առարկայի շրջանակներում

Դեկտեմբերի 9-ին «Մանկավարժություն» առարկայի շրջանակներում բան․ գիտ․ թեկնածու, դոցենտ Լուսինե Գևորգյանի նախաձեռնությամբ բաց դաս անցկացվեց՝ Անգլերեն լեզու և գրականություն, Հայոց լեզու և գրականություն, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժինների 2-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ։

«Մանկավարժություն» առարկայի շրջանակներում ուսանողները տեսական դասախոսություններից և սեմինար պարապմունքներից զատ, նաև մանկավարժական պրակտիկա են անցել դպրոցներում, ինչն էլ ամփոփեցին բաց դասի տեսքով։

Ուսանողները ներկայացրեցին մանկավարժական գիտության իրենց ընկալումները, պրակտիկայի ընթացքում կատարած դիտարկումները։ Ապագա մանկավարժները հանդես եկան նաև առաջարկություններով, որոնք լուծումներ էին տալիս պրակտիկայի ընթացքում իրենց իսկ առաջ քաշած խնդիրներին։

Բաց դասին մասնակցում էին համապատասխան ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, որոնք էլ դասի ավարտին շնորհակալագրեր հանձնեցին ուսանողներին` «Լավագույն ներկայացում», «Լավագույն խոսք», «Լավագույն առաջարկ» անվանակարգերում։