Բաց դռների օր ՇՊՀ-ում

Հարգելի դպրոցականնե՛ր, շրջանավարտնե՛ր, ծնողնե՛ր,  ուսուցիչնե՛ր և կրթության կազմակերպիչնե՛ր,

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը  հրավիրում է Շիրակի մարզի ավագ դպրոցի աշակերտներին, շրջանավարտներին և ուսուցիչներին  մասնակցելու  «Բաց դռների օր» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 10-ին ժամը 12.30-ից մինչև ժամը 16.30-ը՝  համալսարանի  դահլիճում:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան համալսարանական կրթության հնարավորություններին, 2019-2020 ուսումնական տարում առաջարկվող կրթական ծրագրերին և թողարկվող մասնագիտություններին, ինպես նաև անհատական և խմբային խորհրդատվություններ կտրամադրվեն մասնագիտական ամբիոնների կողմից:

Միջոցառման ընթացքում ՇՊՀ աշխատակիցները կտրամադրեն  անհրաժեշտ տեղեկություններ.

  • 2019-2020 ուստարում առաջարկվող կրթական ծրագրերի և մասնագիտությունների,
  • ՇՊՀ դիմելու կարգի,
  • համալսարանում ուսումնառելու,
  • դասախոսական կազմի և աշխատակազմի,
  • ֆինանսական աջակցության հնարավորությունների,
  • համալսարանն ավարտելուց հետո աշխատանքային հնարավորություններ մասին:

Միջոցառման մասնակիցների համար կկազմակերպեն նաև ինտերակտիվ շարժախաղեր համալսարանի սպորտային դահլիճում: Մասնակիցները հնարավորություն կունենան շրջայցերի ընթացքում շփվել համալսարանի շրջանավարտների և ուսանողների հետ, նրանց հետ քննարկել համալսարանական կրթությանը վերաբերող տարբեր հարցեր:

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ:

Սիրով սպասում ենք բոլորին: