Առցանց աշխատաժողով «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթական համակարգում» խորագրով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս․թ․ դեկտեմբերի 7-9-ը կազմակերպվելիք եռօրյա առցանց աշխատաժողովին «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթական համակարգում» խորագրով:

Աշխատաժողովը կանդրադառնա հետևյալ հարցերին՝

  1. ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները,
  2. Համապատասխանեցման յոթ չափանիշներ,
  3. Ուսանողակենտրոն ուսուցման հարացույցը,
  4. Որակավորումների շրջանակներ և որակավորումների համակարգեր,
  5. Համապատասխանության-ընդունելիության-իրագործելիության-կայունության շղթայի փորձարկումը,
  6. Դասավանդում, ուսուցում, կառուցողական համապատասխանեցում և համագործակցություն,
  7. Ֆորմալ, ոչ ֆորմալ ծրագրեր, մոդուլներ, միկրո հավատարմագրված կուրսեր և դասընթացներ։

Աշխատաժողովը վարելու է Գերմանիայի Օսնաբրուկի կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման պրոֆեսոր և միջազգային փորձագետ Գեհմլիխ Վոլկերը։

Միջոցառումն իրականացվում է Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային խմբի տեխնիկական աջակցության առաքելության (Technical assistance mission) շրջանակներում:

Գրանցումը պարտադիր է: Միջոցառման ընթացքում կապահովվի անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Մասնակցության հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային խմբի անդամ տկն․ Լուսինե Ֆլջյանին հետևյալ էլեկտրոնային հասցեով` fljyan@mail.ru:

Գրանցվել այստեղ

Օրակարգ

ZOOM հղումներ՝

Դեկտեմբերի 7
https://us02web.zoom.us/j/84108899115?pwd=MEE4ektyTWllc05YQUtnS3VwQmxyZz09
ID: 841 0889 9115

Դեկտեմբերի 8
https://us02web.zoom.us/j/83172830838?pwd=QWxhd0trTTJVeVE1MFZFNXFmVVFkQT09
ID: 831 7283 0838

Դեկտեմբերի 9
https://us02web.zoom.us/j/84436611189?pwd=STNlRW9rcHJpMGpQa2daNENuSFl1dz09
ID: 844 3661 1189