https://emis.am/ կայքի ՇՊՀ-ի պատասխանատու Ասատրյան Գևորգի պարզաբանումը ուսանողների տվյալների հավաքագրման վերաբերյալ:

Հարգելի՛ ուսանողներ, չնայած ուսխորհրդի կողմից հարցի վերաբերյալ տրվել է պարզաբանում, սակայն ավելորդ չեմ համարում պարզաբանել նաև ես՝ ի պաշտոնե: Նկատի ունենալով վերջին օրերին ձեր կողմից նկատված անհանգստությունները՝ տվյալների հավաքագրման վերաբերյալ, ասեմ, որ այդ տվյալները բուհի ֆակուլտետների պատասխանատուների կողմից հավաքագրվում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ https://emis.am/ — ում ներառելու համար: Համալսարանի կողմից ձեր անձնական տվյալների հավաքագրումը չի հակասում ՀՀ որևէ օրենքի կամ օրենսդրական նորմի, քանի որ այդ տվյալները ձեր կողմից արդեն իսկ տրամադրվել են համալսարանին, ինչպես, օրինակ՝ ընդունելության գործընթացի ընթացքում: Պարզապես ելնելով կայքի պահանջներից, կա ամբողջականացման կարիք. (օր. սոցքարտի համար կամ նոր անձնագրի տվյալներ)

Թերևս այսքանը.եղե՛ք հանգիստ և առողջ:

ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ՝

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372