Աջակցություն դիմորդներին

Նկատի ունենալով ՀՀ բուհերում բակալավրի և անընդհատ ու ինտեգրված ծրագրով (առկա և հեռակա) 2022—2023 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված փոփոխությունները՝ Շիրակի պետական համալսարանը մարզի դիմորդներին աջակցելու նպատակով կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ  հետևյալ առարկաների գծով․

1․ Հայոց լեզու և գրականություն (գրավոր)

2․ Մաթեմատիկա (գրավոր)

3․ Անգլերեն լեզու (գրավոր)

Պարապմունքներն անցկացվելու են ս․թ․դեկտեմբերի 6-ից  մինչև 2022-ի հունիսի 1-ը՝ շաբաթական 3 օր, 2 ժամ տևողությամբ։

Ամսական վարձավճարը  յուրաքանչյուր դասընթացի համար 10 000 ՀՀ դրամ է։

Նախապատրաստական դասընթացներն անցակացվելու են Պ․ Սևակ 4 հասցեում գտնվող ՇՊՀ հիմնական մասնաշենքում, փորձառու մասնագետների կողմից։

Գրանցվելու համար դիմել Պ․ Սևակ 4, ՇՊՀ ընդունող հանձնաժողովին բոլոր աշխատանքային օրերին, ժամը 9։00-17։30-ը, կամ զանգահարել 0312 6 94 94 հեռախոսահամարով և՛ աշխատանքային, և՛ ազատ օրերին։

Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․դեկտեմբերի 6-ը։