ԲԱՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • Եթե դուք 18-24 տարեկան եք,
  • Հարավային Կովկասից եք,
  • չունեք լրագրության պրակտիկ փորձ,
  • ձիրք ունեք սովորելու լրագրության նրբությունները,
  • խոսում և գրում եք անգլերենի առնվազն միջին մակարդակով,
  • միտված եք խաղաղության և կցանկանայիք նոր ընկերներ ձեռք բերել Հարավային Կովկասի տարածաշրջանից,

ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է:

OC Media-ն հայտնում է, որ «Բաց կովկասյան լաբորատորիա լրագրության համար» (կամ կրճատ՝ OC լաբ) դասընթացը կանցկացվի Թբիլիսիում՝ ապրիլի 6-12-ը և մայիսի 25-31-ը:

OC Lab-ի համար դիմումները բաց են Հարավային Կովկասի այն երիտասարդների համար, ովքեր չունեն լրագրության պրակտիկ փորձ, բայց խիստ հետաքրքրված են այդ առարկայով:

Լաբորատորիան կներառի պարապմունքներ մեդիայի գրագիտության հիմունքների, լրագրողական ժանրերի և գրելու ոճերի, հարցազրույցի մեթոդների, էթիկայի և այլնի վերաբերյալ:

Դասընթացը հիմնված կլինի պրակտիկ վարժությունների վրա` համոզվելու համար, որ մասնակիցները ձեռք են բերում իրական հմտություններ (ոչ միայն տեսական), ինչպես նաև ուսման գործընթացը լինի զվարճալի:

Դասընթացը բաղկացած կլինի երկու մոդուլից, որոնց պարտադիր է հաճախել: Երկրորդ մոդուլի ավարտից հետոյուրաքանչյուր մասնակից կստանա փոքր ֆինանսական դրամաշնորհ՝ աշխատելու իր սեփական լրագրողական պատմության վրա: Նրանք հնարավորություն կունենան աշխատել OC Media-ի խմբագիրների հետ, ովքեր կընտրեն, թե որ պատմությունները կհրապարակվեն իրենց հարթակում:

Տրանսպորտային ծախսերը դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև կեցությունը և սնունդը հոգում է OC Media-ն:

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. փոստի հասցեով՝ contact@oc-media.org

  • անձնագիր,
  • ինքնակենսագրական (CV),
  • մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու եք ցանկանում մասնակցել OC լաբորատորիային:

Նաև վերնագրի դաշտում նշեք «OC Lab»:

Ձեր մոտիվացիոն նամակը կլինի հիմնական չափանիշը՝ հաջողակ թեկնածուներին ընտրելու հարցում:

OC Lab-ը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին՝ դիմելու սույն ծրագրին:

Դիմումը ներկայացնել ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 1-ը: Արդյունքները կհայտարարվեն մինչև 2020 թվականի մարտի 9-ը:

Մանրամասներ

Հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն: