«ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ»․ միջազգային գիտաժողով

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  2020թ. ապրիլի 9-10 անցկացնելու  է «ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ   45-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝

  • Ներառական տնտեսական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները,
  • Տնտեսական համակարգերի կառավարման ռազմավարություններ, մոդելներ և
    տեխնոլոգիաներ,
  • Հայաստան և աշխարհ,
  • Տնտեսության ինստիտուցիոնալ փոխակերպումներ,
  • Թվային տնտեսություն. Ժամանակակից մարտահրավերներն ու հնարավորությունները:

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է (այլ երկրների մասնակիցների համար
տեղափոխման և կեցության ծախսը հոգում են մասնակիցները): Գիտաժողովին կարելի է
մասնակցել միայն առկա մասնակցության ձևով (ելույթ, շնորհանդես, զեկույցների
ներկայացում և քննարկումներին ու կլոր սեղաններին մասնակցություն):
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 09.03.2020թ. լրացնել մասնակցության հայտը և ուղարկել science.dep@asue.am  էլեկտրոնային փոստի հասցեին:
Այն մասնակցության հայտերը, որոնք մինչև նշված ժամանակահատվածը լրացված չեն
լինի, հետագայում հաստատության կողմից չեն դիտարկվի:
Հոդվածները պետք է համապատասխանեն գիտաժողովի պահանջներին: Ներկայացված
հոդվածները ուղարկվելու են կույր գրախոսման և միայն դրական կարծիքի արժանանալուց հետո դրանք ենթակա են տպագրության: Գիտական և տեխնիկական
պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում, և հեղինակն այդ
մասին տեղեկացվում է ուղարկելուց 30 օրվա ընթացքում:

Հոդվածի ձևավորման պահանջները

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: