«Լեզվաբանությունը և ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդների արդիական հիմնախնդիրները». հանրապետական գիտագործնական գիտաժողով

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը  կազմակերպում է «Լեզվաբանությունը և ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդների արդիական հիմնախնդիրները» խորագրով հանրապետական միջբուհական գիտագործնական գիտաժողով, որը նվիրված է ամբիոնի 98-ամյակին:

Գիտաժողովը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 17-ին:

Ուղղություններն են՝

  • ընդհանուր և համեմատական լեզվաբանություն,
  • բառագիտության արդի հիմնահարցեր,
  • տեքստի և բանավեճի տեսություն,
  • միջմշակութային հաղորդակցության հիմնախնդիրները շամանակակից աշխարհում,
  • թարգմանության տեսական և գործնական ասպեկտներ,
  • լեզուների և մշակույթների ուսուցման մեթոդները:

Գիտաժողովին մասնակցելու համար հայտերը և հոդվածներն անհրաժեշտ է մինչև 2020 թվականի մարտի 12-ը  ուղարկել  հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ ruslang2013@mail.ru:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: