Կայացավ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 2020 թ․-ի առաջին նիստը

Փետրվարի 15-ին կայացավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2020 թվականի առաջին նիստը։

7 ժամ տևած նիստի օրակարգի նախագծով նախատեսված մի քանի հարցերի քննարկումը տեղափոխվեց հաջորդ նիստին։ Քննարկվեց ու հաստատվեց ՇՊՀ տարեկան բյուջեն, մասնակիորեն վերանայվեց բուհի հաստիքացուցակը: Օրակարգում ներառված էր նաև ՇՊՀ ուսանողական հանրույթից, համալսարանի աշխատակիցներից հոգաբարձուների խորհրդի կազմում ընտրվող թեկնածուների /կամ՝ ընտրվողների/ և լիազոր մարմնի ու հիմնադրի ներկայացուցիչների համալրման հարցը։

Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր համալսարանի կանոնադրության մեջ որոշ փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Մասնավորապես՝ ռեկտորի և ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման համար դիմող թեկնածուներին ներկայացվող /կամ՝ վերաբերող/ պահանջների վերանայմանը, ռեկտորի ընտրության կարգի փոփոխությանը վերաբերող առաջարկների քննարկումը։

Նիստի ամբողջական արձանագրությունը շուտով կտեղադրվի կայքում։