ՇՊՀ ռեկտորի շնորհավորանքը մարտի 8-ի առիթով

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Բնության զարթոնքի այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր բացառիկ դերն ամուր օջախի ստեղծման և ազգապահպանման գործում: Թող ձեր կենսունակությունն՝ անկոտրում, հմայքն՝ անանց, իսկ հավատքն անխախտ լինի:

Ցանկանում եմ Ձեզ հոգու խաղաղություն և ստեղծագործ առաջընթաց: