ՇՊՀ ուսանողները՝ արյան դոնորներ

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ ուսանողների հերթական խումբը կամավոր դոնորական արյուն հանձնեց Գյումրու «Արյան փոխներարկման կայան»-ում: Ուսանողները խորհրդատվություն ստացան բժիշկներից, որից հետո միայն դոնորության համար անհրաժեշտ պահանջներին համապատասխանող ուսանողները արյուն հանձնեցին, մի մասն էլ գրանցվեց առաջիկայում մասնակցելու մարդասիրական ակցիային: Դոնոր դառնալով ուսանողները նաև նպատակ ունեն հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ իրենց հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի կյանքեր փրկել:

«Գյումրու արյան բանկ»-ի տնօրեն Անդրիասյանը կարևորեց ուսանողների կամավոր նախաձեռնությունը, շնորհակալագրեր հանձնեց դոնորներին և ՇՊՀ ՈՒԽ-ին՝ Շիրակի մարզում դոնորության գործընթացին աջակցելու համար: