«Հոգեբանություն» մասնագիտության գծով որակավորման բարձրացման դասընթացներ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) դաշնային գործակալության պատվերով, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ «Հոգեբանություն» մասնագիտության գծով ազգային անձնակազմի որակավորում:

Որակավորումների բարձրացման միջոցառումների շրջանակում կիրականացվեն հետևյալ թեմաներով վերապատրաստումներ՝

  • թվային սերունդ. ուսուցման և դաստիարակության տեխնոլոգիաները,
  • ժամանակակից հոգեբանամանկավարժական տեխնոլոգիաները կրթության ոլորտում,
  • երեխաների և դեռահասների հոգեբանական և մանկավարժական աջակցությունը:

Յուրաքանչյուր թեմայով վերապատրաստման տևողությունը 72 ակադեմիական ժամ է: Վերապատրաստումների  նախնական ժամկետներն են՝ 2021 թ․ի սեպտեմբերի 20 -ից մինչև 2021 թ․-ի հոկտեմբերի 09 -ը:

Միջոցառումների թարմացված ամսաթվերը, ինչպես նաև խորացված ուսուցման դասընթացների մասին առավել մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել հղումով ՝ https://www.dpo.rudn.ru/special/new-tech/ :

Միջոցառումների ձևաչափը՝ հեռակա:

Դասընթացների մասնակցությունը անվճար է: Մասնակցության հայտը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով ձևը՝ https://www.dpo.rudn.ru/special/new-tech/  կայքում: Վերջնական ատեստավորման հաջող ավարտից հետո դասընթացների մասնակիցներին կտրվեն որակավորման բարձրացման վկայական:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/):

РУДН