”Digital Pomegranate”-ը ՇՊՀ-ում

Հարգելի ուսանողնե՛ր և շրջանավարտնե՛ր,

Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետը Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի աջակցությամբ «Գործատուն համալսարանում» հանդիպումների շարքի շրջանակներում  կազմակերպում է տեղեկատավական հանդիպում  ”Digital Pomegranate” կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կազմակերպության մասնագետները կներկայացնեն ”Digital Pomegranate”-ում կարիերայի հնարավորությունների մասին, կպատմեն, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել՝ միանալով նրանց թիմին  և կխոսեն  իրենց կազմակերպության ձեռքբերումներից:

Հանդիպումը տեղի կունենա  մարտի 17-ին, ժամը 12.30-ին համալսարանի Կարմիր սենյակում  (Բ2-6 լսարան):

Հանդիպումը բաց է բոլոր ցանկացողների համար:

Սիրով սպասում ենք բոլորիդ: