«Հոգևոր Շիրակ. պատմական ուղի և արդիականություն». միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2020թ. սեպտեմբերի 19-20-ին անցկացնում է «Հոգևոր Շիրակ.պատմական ուղի և արդիականություն» խորագրով  Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի ստեղծման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ առկա և հեռակա կարգով :

Զեկուցումներ կլսվեն հետևյալ ուղղություններով՝

  • Պատմություն (եկեղեցու պատմություն, պատմագրություն, ժողովրդագրություն, վիմագրություն),
  • Ազգաբանություն (ազգագրություն, արվեստ, ճարտարապետություն),
  • Աստվածաբանություն:

Կազմկոմիտեի կողմից երաշխավորված մասնակիցների զեկուցումները նյութերի առանձին ժողովածուով կհրատարակվեն գիտաժողովի նախօրեին:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ վականի ապրիլի 30-ը ուղարկել մասնկացության հայտը և զեկուցման տեքստը (մինչև 8 էջ ) ՇՀՀ կենտրոնի  հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  hkenton@mail.ru կամ shhch@shirakcenter.sci.am:

Մանրամասներ