ՇՊՀ-ի լրագրության բաժնի ուսանողները մասնակցեցին մեդիագրագիտության դասընթացի

Շիրակի պետական համասարանում ապրիլի 27-ին լրագրության բաժնի ուսանողների համար մեդիագրագիտության դասընթաց վարեց լրագրող Տիրայր Մուրադյանը։

«Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը «Հետք» -ի լրագրողը խոսեց ավանդական մեդիայի ու սոցցանցերի առանձնահատկություններից, հավաստի և կասկածելի լուրերի տարբերակումներից։

Լրատվության ո՞ր աղբյուրներն են հավաստի, ինչպե՞ս ստուգել փաստերի իսկությունը․ այս և այլ հարցերի շուրջ ծավալվեց քննարկում, որի ընթացքում վերլուծվեցին ապատեղեկատվության, կեղծ և ուղղորդված լուրերի օրինակներ։

Փորձառու լրագրողը տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու, ապատեղեկատվությունը շրջանցելու, փաստերը ստուգելու մի շարք խորհուրդներ տվեց ապագա լրագրողներին։