ՇՊՀ-ում էր բուհի ոսկե հուշամեդալի արժանացած Մարո Մադոյանը

Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք թարգմանիչ, հրապարակախոս, բարեգործ, Շիրակի մայր բուհի ոսկե հուշամեդալի արժանացած Մարո Մադոյանին։

Մարո Մադոյանի և Շիրակի մայր բուհի արդյունավետ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի․ բարեգործական հիմնադրամի նախագահը մշտապես աջակցել է Շիրակի մայր բուհի բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողներին։ Նրա թարգմանությամբ գրքերը արժանացել են գրականագետների բարձր գնահատականներին, իսկ գրքերի ներկայացումները մեր բուհում անցել են բուռն քննարկումներով։

ՇՊՀ-ի ոսկե մեդալակիրը հանդիպում ունեցավ համալսարանի ղեկավարության հետ, հետաքրքրվեց համալսարանի գործունեությամբ, ուսանողների խնդիրներով։

Մարո Մադոյանը շրջեց համալսարանում, ՇՊՀ-ի հերոսների հուշանկյունում հարգանքի տուրք է մատուցեց 44-օրյա պատերազմում անմահացած տղաների հիշատակին, գրառում կատարեց հուշամատյանում։

Մարո Մադոյանը եղավ նաև հոր՝ թատերագետ Ռազմիկ Մադոյանի անվան լսարանում, որը բացվել է 2017 թվականին։ Բարեգործը համալսարանին նվիրաբերեց համակարգիչ և իր հեղինակած ու թարգմանած գրքերը։