«Սոցիալական ձեռներեցության և բիզնես զարգացման» դասընթաց ՇՊՀ-ում

Հոկտեմբերի 7-ին ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի և «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի համագործակցությամբ համալսարանում անցկացվեց «Սոցիալական ձեռներեցություն և բիզնես զարգացում» խորագրով դասընթաց։

ԵՄ-ն Հանուն Երիտասարդության (EU4Youth) «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում կազակերպված դասընթացին մասնակցեցին ինչպես ՇՊՀ-ի, այնպես էլ Գյումրիի այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ։

Հայաստանի 3 մարզերում անցկացվող ծրագրի նպատակն է ստեղծագործ երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կայուն սոցիալական ձեռնարկություններ հիմնելու համար և աջակցել դրանց զագացմանը։

Դասընթացի մասնակիցները ծանոթացան սոցիալական ձեռնարկատիրության գաղափարին, «Բիզնես մոդելի կտավ» (Business Model Canvas) գործիքին, յուրացրեցին գաղափարից բիզնես ստեղծելու հիմնական քայլերը:

Մասնակիցներից շատերը սեփական բիզնես ստեղծելու գաղափարներ ունեին․ ձեռք բերած գիտելիքներն և նորարարական հմտությունները նրանք կկարողանան կիրառել ինչպես ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհին մասնակցելու, այնպես էլ սեփական բիզնեսի մշակման ընթացքում։

Դասընթացի ավարտին կազմակերպիչները մասնակցության վկայականներ հանձնեցին` վստաhությամբ, որ առաջիկայում Շիրակի մարզում սոցիալական խնդիրներ կլուծվեն նաև ուսանողների սոցիալական ձեռներեցության արդյունքում։