Մասնագիտական կողմնորոշման հանդիպում Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում

Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմը նոյեմբերի 22-ին մասնագիտական կողմնորոշման հանդիպում անցկացրեց Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցում էին նաև Անիի տարածաշրջանի այլ համայնքների աշակերտներ ևս։

Համալսարանի ներկայացուցիչները աշակերտների հետ խոսեցին մարզային ամենամեծ բուհի գործունեության, ուսանողների կրթության և ինքնադրսևորման համար ստեղծված հնարավորությունների մասին։ Աշակերտները ծանոթացան Շիրակի մայր բուհի մասնագիտական ամբիոնների գործունեությանը, թողարկվող մասնագիտություններին։

Ապագա դիմորդներին ներկայացվեց 2023-24 ուստարվա ընդունելության կարգը, տեղեկություն տրվեց հայտագրման փուլերի ու ժամկետների մասին, նշվեց նաև, որ ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովը մշտապես պատրաստ է աջակցել նրանց և մասնագիտական խորհրդատվություն իրականացնել։