Մասնագիտական կողմնորոշման հանդիպում Աշոցքի միջնակարգ դպրոցում

2023-24 ուստարվա ընդունելության գործընթացին ընդառաջ` Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմը հանդիպումների շարք է սկսել մարզի դպրոցներում։

Այսօր կայացավ առաջին հանդիպումն Աշոցքի միջնակարգ դպրոցում՝ Աշոցք խոշորացված համայնքի դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։

Հանդիպմանը աշխատանքային թիմի անդամները  ներկայացրեցին Շիրակի պետական համալսարանի կրթական, հետազոտական և նյութատեխնիկական հնարավորությունները։ Աշակերտները ծանոթացան նաև մասնագիտական ամբիոնների գործունեությանը, թողարկվող մասնագիտություններին։

Կարևորվեց հատկապես 2023-24 ուստարվա ընդունելության նոր կարգի ներկայացումն ու ապագա դիմորդների իրազեկումը հայտագրման փուլերի, քննությունների ցանկի ու անցկացման ժամկետների մասին։

Անդրադարձ կատարվեց նաև համալսարանի սահմանած մատչելի վարձավճարներին և գործող զեղչային ճկուն համակարգին։

Հանդիպման ավարտին բարձր դասարանների աշակերտներն ստացան ընդունելության գործընթացի հետ կապված իրենց հուզող հարցերի պատասխանները։