ՇՊՀ-ի ուսանողները մասնակցել են «Դատական գործընթացների մոնիթորինգ» խորագրով սեմինարի

ՇՊՀ-ի «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ Շուշան Նահապետյանը, Շուշանիկ Հարությունյանը և Օֆելյա Բուլբուլյանը Աղվերանում մասնակցել են «Դատական գործընթացների մոնիթորինգ» խորագրով սեմինարի, որն անցկացվել է «Մարդու Իրավունքների Միջազգային Հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

«Օրենքի գերակայության ամրապնդումը» միջազգային ծրագրի շրջանակներում երկօրյա սեմինարին մասնակցությունը ուսանողներին հնարավորություն է տվել ձեռք բերել  դատական գործընթացների մոնիթորինգներ իրականացնելու պրակտիկ հմտություններ։