ՇՊՀ-ում դասախոսություն կարդաց Նատալյա Ռոտենբերգը

Մայիսի 24-ին Շիրակի պետական համալսարանում էր հասարակական գործիչ և բարերար Նատալյա Ռոտենբերգը։ Բարերարը շրջայց կատարեց համալսարանում, մասնակցեց ՇՊՀ-ի արվեստի ամբիոնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությանը։

«Նատալյա Ռոտենբերգ» բարեգործական հիմնադրամի ղեկավարը առանձնազրույց ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Ն․ Ավետիսյանի, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանի հետ՝ քննարկելով համագործակցության հետագա հնարավորությունները։

Համալսարանի ուսանողների և դասախոսների համար Նատալյա Ռոտենբերգը դասախոսություն կարդաց «Ինչպե՞ս հարթել ճանապարհը դեպի երազանք» թեմայով։ Ոգևորված արվեստի ամբիոնի ուսանողների հեղինակային զարդերի ու պայուսակների ցուցադրությունից՝ Ռոտենբերգն իր ելույթում ուսանողներին ներկայացրեց գաղափարից մինչև հաջողված բիզնես ստեղծելու անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմը։