ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ՓՈւԼ

Ուշադրություն. դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները կրկնօրինակների հետ միասին

Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում

Դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.

  • անձնագրի պատճենը,
  • դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
  • ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
  • 2 լուսանկար (3×4 չափի),
  • տպագրված կամ տպագրման ներկայացված գիտական աշխատանք/ներ/ի ցուցակը (առկայության դեպքում):

Առաջին փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2021թ. հունիսի 5-ից 20-ը, ժամը 1000-ից 1600-ն՝ շաբաթվա բոլոր օրերին:

Մրցույթը տեղի կունենա մինչև հունիսի 30-ը:

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:

Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  1. նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  3. ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
  4. տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
  5. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

Ծանոթություն*

Մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են երկրորդ փուլի ընդունելության ժամանակ դիմում-հայտ լրացնել և մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը:

ՇՊՀ ընդունող հանձնաժողով
+37431269494
+37493743051
http://shsu.am/masters-degree/
admisscom@shsu.am
https://www.facebook.com/shirakstateuniversity/