Աշխատանքի հայտարարություն

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական  համալսարան»  հիմնադրամում թափուր  պաշտոնի վերաբերյալ հայտարարություն

ՊԱՇՏՈՆԸ`  Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի  պետ                  

ԴՐՈՒՅՔԸ՝      լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝  ՇՄ, ք.Գյումրի, Պ.Սևակ 4
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության  բաժին
 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ.

  • Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետը  կազմակերպում ու ղեկավարում է բաժնի գործունեությունը:
  • լուծում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ,  ընդունում որոշումներ,
  • բաժնի աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ,
  • ղեկավարում է բաժնի ընթացիկ, հետազոտական, միջազգային և այլ տիպի գործունեությունը,
  • ապահովում է ռեկտորի, բաժնի գործունեությունը համակարգող համապատասխան պրոռեկտորի որոշումների կատարումը, սահմանված կարգով նրանց ներկայացնում է առաջարկություններ աշխատաշուկայի պահանջներին համապատախան, աշխատաշուկայում ՇՊՀ-ի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումն, ուսումնական ծրագրերի բարելավման, աշխատանքի տեղավորման աջակցության վերաբերյալ,
  • ներկայացնում է բաժնի թափուր  պաշտոնատեղերի տեղակալման, պաշտոններում առաջադրման, հատուկ տարակարգեր զբաղեցնելու և վերապայմանագրավորման վերաբերյալ,
  • իրականացնում է վերահսկողություն և կրում պատասխանատվություն բաժնում ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար,
  • կազմակերպում և համակարգում է հիմնադրամում օրենքով սահմանված կարգով ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու գործառույթները,
  • ապահովում է բաժնի և այլ մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների փոխհարաբերությունները՝ համալսարանի հետ համագործակցության շրջանակներում,
  • մասնակցում է բաժնի գործունեության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին,
  • Ռեկտորի հանձնարարությամբ` ՇՊՀ-ից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, հաշվետվություններով և այլն,
  • անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այլ ծառայությունների, ստորաբաժանումների և բուհի գիտա-հետազոտական, աջակցող ենթակառուցվածքների հետ համագործակցելու հարցում:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճանը ցանկալի է:
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն:
  • Առնվազն 2 տարվա աշխատանքի փորձ:
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:

ԴԻՄԵԼՈՒ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝

Հետաքրքրվող անձը իր ինքնակենսագրականը, դիպլոմի պատճենը, անձնագրի պատճենը, մասնագիտական և /կամ/ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերը պետք է ուղարկի հիմնադրամի info@shsu.am  էլ-փոստին՝ վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2021 թ. հունիսի 18-ը ներառյալ,  ժամը 16:00-ն:

Հավակնորդների հետ հարցազրույցը տեղի կունենա 2021 թ. հունիսի 23-ին , ժամը 12:00-ին, Պ.Սևակ 4 հասցեում, ՇՊՀ հիմնադրամի վարչական մասնաշենքում:

Հարցազրույցի հրավիրված անձինք պարտավոր են ներկայացնել վերը նշված փաստաթղթերի բնօրինակները:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093-54-18-82 հեռախոսահամարով:

ՇՊՀ ՀԻՄՆԱԴՐԱՄ