«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ`  ԲՈՒՀԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ (ՎՃԱՐՈՎԻ)

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ`  ԲՈՒՀԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ (ՎՃԱՐՈՎԻ)

ԵՐԿՐՈՐԴ ՓՈւԼ

Ուշադրություն. դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները կրկնօրինակների հետ միասին

Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում

Դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.

  • անձնագրի պատճենը,
  • դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
  • ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
  • 2 լուսանկար (3×4 չափի),
  • տպագրված կամ տպագրման ներկայացված գիտական աշխատանք/ներ/ի ցուցակը (առկայության դեպքում):

Երկրորդ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2021թ. հուլիսի 12-ից 23-ը և օգոստոսի 2-ից 23-ը ներառյալ` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

         Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 24-ից 30-ը:

Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  1. նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  3. ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
  4. տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
  5. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
ՇՊՀ ընդունող հանձնաժողով
+37431269494
+37493743051
http://shsu.am/masters-degree/
admisscom@shsu.am
https://www.facebook.com/shirakstateuniversity/