ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը դպրոցների շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ:

Այսօր կրթօջախներում հնչող վերջին զանգն ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, իսկ այդ ճանապարհին դուք դեռ շատ դասեր ունեք քաղելու։

Ձեր սերնդին վիճակվեց կյանքի նոր փուլ մտնել առավել ամուր կամքով ու տոկունությամբ՝ կրթական ոլորտում նոր մարտահրավերներ հաղթահարած, հայրենիքի համար դժվարին օրերին համախմբված ու ռազմադաշտի թիկունքն ուժեղ պահելով։

Մաղթում եմ, որ շարունակեք ձեր անշեղ առաջընթացը, լինեք իրավագիտակից քաղաքացիներ, դառնաք հմուտ մասնագետներ՝ ձեր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու ի շահ մեր երկրի և ձեր նպաստը բերելու մեր հայրենիքի հզորացմանը։

Բարի երթ ձեզ