«Հայոց ցեղասպանության իրագործման մեթոդաբանությունը» խորագրով դասախոսություն ՇՊՀ-ում

Ապրիլի 17-ին Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի ու «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ կայացավ «Հայոց ցեղասպանության իրագործման մեթոդաբանությունը» խորագրով դասախոսություն-քննարկում:

«Զարգացնենք Ցեղասպանագիտությունը Հայաստանում» խորագրով ծրագրի շրջանակներում բանախոս ցեղասպանագետ Էմմա Չոբանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրականացման պատճառները, փուլերն ու հետևանքները։

Հանդիպման ավարտին ծավալվեց քննարկում ուսանողների և դասախոսների մասնակցությամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման հնարավությունների և այլ հարցերի շուրջ։

«Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը  շնորհակալագիր հանձնեց համալսարանին, ի դեմս պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հ. Խորիկյանի, կրթական ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:

 

Լուսանկարները՝ «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի