Մեկնարկել է «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի դիմումների ընդունումը

Հարգելի ուսանողնե՛ր, շրջանավարտնե՛ր,

«ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան Մանուկյանի կերպարով, ով 1919 թվականին եղել է առաջին հայ կին պատգամավորներից մեկը: 12 ամիս տևողությամբ վերապատրաստման, ուսուցման և ուղղորդման շարունակական ծրագիրը կանանց կօգնի զարգացնել հաջողակ քաղաքական կարիերայի և առաջնորդության համար անհրաժեշտ հմտություններ: Ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) կողմից` ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:

Ինչո՞վ է այս ծրագիրը յուրահատուկ․

— Այն Ձեզ կտա կարևոր և բազմատեսակ հմտություններ, ինչպիսիք են՝ արդյունավետ հաղորդակցություն, առաջնորդություն, քաղաքական և կարևոր հարցերի շուրջ քարոզարշավի իրականացում, ի թիվս այլոց:

— Դուք հնարավորություն կունենաք կապեր հաստատել Հայաստանի և օտարերկրյա հայտնի քաղաքական առաջնորդների հետ:

— Ծրագրի շրջանակներում այլ երկրներից հրավիրված ոլորտի նշանավոր
փորձագետները Ձեզ հետ կկիսվեն իրենց գիտելիքներով։

— Ծրագիրն անվճար է, և մասնակիցներին կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ նյութերը։

Աշխատելով Հայաստանում գործող կուսակցությունների, Ազգային ժողովի, կին առաջնորդների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ՝ NDI-ը նախաձեռնել է հայտերի ներկայացման բաց գործընթաց՝ բացահայտելու Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող այն կանանց, ովքեր ցանկություն և ներուժ ունեն ստանձնելու քաղաքական և առաջնորդության դերեր: «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը չունի տարիքային սահմանափակում, և ծրագրում կարող են ընդգրկվել կանայք Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր կուսակցություններից, ինչպես նաև անկուսակցական կանայք: Ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ընտրված մասնակիցները պետք է բավարար ժամանակ հատկացնեն (ամսական առնվազն 2-3 օր) ծրագրի ողջ ընթացքում:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 14-ն է: Խնդրում ենք չհետաձգել դիմելու գործընթացը, քանի որ «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրում նախատեսված տեղերը սահմանափակ են:
Ծրագրի այս փուլում չընտրված մրցունակ դիմորդների անունները կգրանցվեն հերթացուցակում։ Ծրագիրը կմեկնարկի 2020թ․ փետրվարին։

Հաճախ տրվող հարցեր

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի ֆեյբուքյան էջի միջոցով։

Էլ․ փոստ՝ katarinearmenia@ndi.org (հարցերի դեպքում)

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 14 հունվարի 2020 թ.:

Հարցերի դեպքում դիմել` ՇՊՀ Ուսանողների աջակցության, բուհ-գործատու
համագորակցության բաժին: