«Ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման նորարական տեխնոլոգիաները» խորագրով XII միջազգային գիտաժողով

Մոզիրիի պետական մանկավարժական համալսարանը 2020թ-ի մարտի 5-ից 6-ը կազմակերպում է «Ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման նորարական տեխնոլոգիաները» խորագրով XII միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկային և մաթեմատիկային առնչվող դասընթացների դասավանդման մեջ  նորարարական տեխնոլոգիաների կիրառման փորձը և հեռանկարը,
  • Միջնակարգ կրթական հաստատություններում մաթեմատիկայի և ֆիզիկայի դասավանդման նորարար տեխնոլոգիաները,
  • Ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտության ոլորտում գիտական հետազոտությունների հիմնախնդիրները,
  • Ճարտարապետության և շինարարության ոլորտում նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը:

Գիտաժողովի աշխտանքային լեզուներն են՝ բելառուսերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցության ձևերը՝

  • առկա՝ լիագումար նիստին զեկուցման ներկայացմամբ,
  • առկա՝բաժանմունքներում զեկուցման ներկայացմամբ,
  • հեռակա:

Գիտաժողովի  մասնակցության հայտը և զեկուցումը անհրաժետ է մինչև 2020թ-ի փետրվարի 10-ը  ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fm-mgpu@tut.by:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: