Իրավագիտության մագիստրոսական կրթական ծրագրով 2020-2021 ուստարվա ընդունելություն Չարլզի համալսարանում

Չեխիայի Չարլզ համալսարանի իրավունքի ֆակուլտետը 2020-2021 ուսումնական տարում հայտարարում է իրավագիտության մագիստրոսական կրթական ծրագրերում ընդունելություն հետևյալ ուղղություններով.

  1. Իրավունք և Բիզնես Չեխիայի Հանրապետությունում և Կենտրոնական Եվրոպայում,
  2. Մարդու միջազգային իրավունք և Միջավայրի պաշտպանություն,
  3. Առողջություն և Իրավունք  (առողջապահության և  սպորտի մասի օրենք),
  4. Փորձարարական ուսուցում և դասավանդում:

Բոլոր մասնագիտացումները նախագծվել են բարձրորակ կրթություն ապահովման երաշխիքներով: Առաջինից երրորդ մասնագիտացումները կենտրոնացած են տվյալ ոլորտի գործնական նշանակության հարցերին, իսկ չորրորդ  մասնագիտությունը նպատակաուղղված է ժամանակակից ուսուցման մեթոդների  և ներկա և ապագա դասավանդողների հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը:

Կից ներկայացված է նաև ծրագրի Եվրոպական համատեքստում չեխական իրավական համակարգի բրոշյուրը, որը հասանելի է անգլերենով  փոխանակվող կամ ազատ տեղաշարվող ուսանողների համար:

Մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ վեբկայք՝ www.prf.cuni.cz/llm  կամ կապվել Չարլզի համալսարանի Իրավունքի ֆակուլտետի արտաքին կապերի փոխդեկան, մագիստրոսական ծրագրերի տնօրեն, պրոֆ. Միլան Դամոհորսկիին՝ էլ-փոստ — damohors@prf.cuni.cz, հեռ. +420221005370: