Երկարաձգվել է ՇՊՀ-ի ներբուհական դրամաշնորհի մրցույթը

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի և ուսանողական համակազմի գիտական գործունեության զարգացման, ուսումնական աշխատանքների արդյունքների ներդրման նպատակով հայտարարված ներբուհական դրամաշնորհի մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2020թ.-ի փետրվարի 7-ը՝ պայմանավորված «ՇՊՀ հիմնադրամի գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի լրամշակմամբ և վերահաստատմամբ:

ՇՊՀ Գիտական քաղաքականության,

 որակի ապահովման և կառավարման կենտրոն