«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի ներկայացում ՇՊՀ-ում

Երիտասա՞րդ ես, ուզու՞մ ես փոփոխություններ քո համայնքում, իսկ միգուցե փոփոխությունը հենց դու՞ ես բերելու:

Երկուշաբթի, սեպտեմբերի 30-ին,  ժամը 12:00-ին, արի Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբ և տեղեկացիր սոցիալական նորարարության ու «ԿԱԶԱ» հիմնադրամի նոր ծրագրի մասին:

2011 թվականից «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիրը՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների քաղաքական մասնակցությունն ու նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը եւ ժողովրդավարության հաստատմանը: 2019 թվականի սեպտեմբերից Bread for the World կազմակերպության ֆինանսավորմամբ «ԿԱԶԱ» հիմնադրամն սկսում է «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարության միջոցով» եռամյա ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների քաղաքացիական մասնակցությունն ու նորարար մտածողությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային եւ ժողովրդավար հասարակության կերտմանը։

Ծրագրի մասին համառոտ կարող եք կարդալ հետևյալ հղումով :

Փոփոխությունն սկսվում է քեզնից: