Հանդիպում «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրի շրջանակներում

2019 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրի շրջանակներում հանդիպում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի արտաքին շահառուների՝ գործատուների և շրջանավարտների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատաշուկայում մասնագետների նկատմամբ ներկայացվող ժամանակակից պահանջները և վերհանվեցին կրթական ծրագրի կարիքները: