Աշխատանքային քննարկում «Ներգրավված քաղաքացի» դասընթացի շրջանակներում

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարաններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։

Հայաստանյան 5 բուհերը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) այդ մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրե լ2020 թվականի հունվարին։

Հոկտեմբերի 1-ին IFES հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնն ու ծրագրի պատասխանատու Ն․ Քրուզյանը Շիրակի պետական համալսարանում էին։

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն, պրոռեկտորի ՊԿ Ն․ Ավետիսյանի, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանի և ծրագրի մասնակիցների հետ աշխատանքային հանդիպմանը քննարկվեցին դասընթացի ներդրման հետ կապված հարցեր, հստակեցվեցին հետագա անելիքները։ Պատասխանատուները նշեցին, որ այս պահին ընթանում են «Ներգրավված քաղաքացի» դասընթացի ձեռնարկի հրատարակման աշխատանքները և շուտով այն պատրաստ կլինի ուսումնական ծրագրում ներդնելու համար։

Հիշեցնենք, որ կրթական ծրագիրը մշակել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)՝ USAID-ի աջակցությամբ։

Ծրագրի նպատակը քաղաքացիական կրթության ծրագիր մշակելն է, որը դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին կներկայացնի ժողովրդավարական քաղաքացիության, լավ կառավարման, քաղաքացիական մասնակցության և մարդու իրավունքների հիմնավոր սկզբունքները։

«Ներգրավված քաղաքացի» ծրագրի շրջանակներում բուհերի ներկայացուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների։ ՇՊՀ-ից ծրագրին մասնակցում է 5 ներկայացուցիչ։