Հոգեբանական աջակցություն՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված

Շիրակի պետական համալսարանն իր զորակցությունն է հայտնում արցախա-ադրբեջանական սահմանում ընթացող ռազմական գործողություններից տուժած մեր հայրենակիցներին՝ դատապարտելով հարևան երկրի հերթական ագրեսիան։

Տեղեկացնում ենք, որ ՇՊՀ-ի Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը պատրաստակամ է իրականացնելու անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական մասնագիտական խորհրդատվություն ռազմական գործողությունների հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող երեխաներին ու ընտանիքներին ։

Հոգեբանական խորհրդատվության, առաջնային հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են դիմել ՇՊՀ-ի Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն՝ զանգահարելով 0312-2-77-70, 093-34-36-29 հեռախոսահամարներով։